Գնահատում եմ մեր ազգերի միջև կապը և հուսով եմ՝ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել կարևոր գլոբալ հարցերի շուրջ. Չարլզ III

Գնահատում եմ մեր ազգերի միջև կապը և հուսով եմ՝ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել կարևոր գլոբալ հարցերի շուրջ. Չարլզ III

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միացյալ Թագավորության արքայի շնորհավորական ուղերձը հրապարակել է ՀՀ-ում ՄԹ դեսպանատունը։

Ուղերձում մասնավորապես նշվում է.

«Շնորհավոր Անկախության տոնը, Հայաստա′ն։ 

Քանի որ դուք և Հայաստանի ժողովուրդը նշում եք Ձեր Անկախության տոնի հատուկ առիթը, ես և կինս մեծ հաճույքով մեր սրտանց շնորհավորանքներն ենք փոխանցում Ձերդ Գերազանցությանը և հայ ժողովրդին։ 

Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը և հուսով եմ, որ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել կարևոր գլոբալ հարցերի շուրջ՝ լինեն դրանք խաղաղության և բարգավաճման, թե շրջակա միջավայրի ու կլիմայի փոփոխության հարցեր, որոնք գալիք տարիների ընթացքում օգուտ կբերեն մեր ապագա սերունդներին: 

Ես և կինս, օգտվելով առիթից, ցանկանում ենք Ձեզ և բոլոր հայերին հղել մեր ջերմ բարեմաղթանքները գալիք տարվա համար։ 

Չարլզ Ռ.»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում