Վենեսուելան չի ընդունի ԵՄ դիտորդներին մինչև պատժամիջոցների չեղարկումը
Եվրամիությունը չի կարողանա դիտորդներ ուղարկել Վենեսուելայի ընտրություններին, քանի դեռ հանրապետության դեմ սահմանված բոլոր պատժամիջոցներն ամբողջությամբ չեն չեղարկվել։ Այս մասին ասված է Վենեսուելայի Ազգային ընտրական խորհրդի (NEC) հայտարարության մեջ, որը կարդացել է նրա նախագահ Էլվիս Ամորոզոն Venezolana de Televisión հեռուստաալիքով հեռարձակվող լրագրողների հետ հանդիպման ժամանակ ։
«Ազգային ընտրական խորհուրդը հայտարարում է, որ Եվրամիությունը չի մասնակցի Վենեսուելայի ընտրական որևէ գործընթացի, քանի դեռ չի չեղարկել Վենեսուելայի ժողովրդի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները, որոնցից տուժում են երեխաները, կանայք, ծերերը, հիվանդները, ուսանողները և գործարարները»: ,- նշել է Ամորոսոն։
Կարծիքներ