Մհեր Խաչատրյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Մհեր Խաչատրյանին Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը և Մհեր Խաչատրյանի դիմումը՝
Մհեր Աշոտի Խաչատրյանին նշանակել Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Կարծիքներ