Ճապոնիայի վարչապետը որոշել է միաժամանակ երկու պաշտոն համատեղել

 Ճապոնիայի վարչապետը որոշել է միաժամանակ երկու պաշտոն համատեղել

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել Է, որ կցանկանար առանց հապաղումների ձեռնամուխ լինել հայտարարված քաղաքական ուղեգծի իրագործմանն այն բանից հետո, երբ իր կուսակցությունն ընտրողների կողմից աջակցություն ստացավ խորհրդարանի ստորին պալատի՝ անցած հանգստյան օրերին կայացած ընտրություններում, ինչպես նաեւ մինչեւ կառավարության հաջորդ կազմի հաստատումը անձամբ կգլխավորի երկրի ԱԳ նախարարությունը:

Ուղիղ մեկ ամիս առաջ Ճապոնիայում ձեւավորվել Է կառավարություն՝ Կիսիդայի ղեկավարությամբ: «Մենք ընդհանուր ընտրություններում ստացել ենք հասարակության աջակցությունը: Ես կցանկանայի առանց հապաղումների ձեռնամուխ լինել հայտարարված քաղաքական ուղեգծի իրագործմանը»,-գործակալությունը մեջբերում Է Կիսիդայի խոսքը:

Վարչապետը նաեւ արծարծել Է Տոսիմիցու Մոտեգիին, որը երկրի ԱԳ նախարարության ղեկավարի պաշտոնակատարն Է, կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու թեման:

«ԱԳ նախարարության ղեկավար Մոտեգին այսօրվա նիստում կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատվելու դեպքում կթողնի իր պաշտոնը: Եթե դա տեղի ունենա, ես մտադիր եմ համատեղել երկու դիրքերը եւ կատարել ԱԳ նախարարի պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի հաջորդ կազմի հաստատումը»,-նշել Է Կիսիդան:

Ինչպես սպասվում Է, խորհրդարանի հատուկ նստաշրջանը կգումարվի հոկտեմբերի 10-ին: Նոր խորհրդարանը պետք Է ընտրի երկրի վարչապետ, ինչը տվյալ դեպքում կդառնա սոսկ ձեւականություն, քանի որ կուսակցությունը, որը ներկայացնում Է Կիսիդան, ունի պատգամավորական ձայների կեսից ավելին:

Նաեւ վարչապետ Կիսիդան կձեւավորի իր երկրորդ կառավարությունը: Առայժմ հայտնի չԷ, թե կլինեն արդյոք վերադասավորումներ կամ դրա կազմի նորացում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում