Անահիտ Ավանեսյանն այցելել է Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Անահիտ Ավանեսյանն այցելել է Սևանի հոգեկան առողջության կենտրոն

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Սևանի հոգեկան առողջության կենտրոն։

Այս մասին տեղեկացրել է նախարարությունը։

Ավանեսյանը ծանոթացել է պացիենտների և անձնակազմի համար ստեղծված պայմաններին: Շրջայցի ընթացքում նախարարը կարևորել է ինչպես կենցաղային պայմանների շարունակական բարելավումը` որպես կարճաժամկետ նպատակ, այնպես էլ բուժական և խնամքի ծառայությունների հստակեցումը, որը հետագայում պետք է դրվի հոգեկան առողջության պահպանման կենտրոնների տարանջատման հիմքում։

Կարևորվել է կենտրոնում բուժական մոտեցումների շարունակական թարմացումը, հոգեբանական ծառայությունների մատուցումը և աշխատանքային թերապիայի կազմակերպումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում