ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Հոնդուրասի նախագահի նկատմամբ
Միացյալ Նահանգները հետաքննություն են կատարում Հոնդուրասի նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսի եւ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ թմրանյութերի ապօրինի շրջանառության գործով: Փետրվարի 8-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը:
Ինչպես նշել Է գործակալությունը, տեղեկատությունն այն մասին, որ Հոնդուրասի նախագահը դարձել Է հետաքննության օբյեկտ, հայտնվել Է սոսկ փետրվարի 5-ի երեկոյան: Ըստ որում տակավին անցյալ տարվա մայիսին ԱՄՆ-ի դատախազությունը հայտարարել Էր, որ Էռնանդեսը «միլիոնավոր դոլարներ Է ստացել թմրանյութերի ապօրինի շրջանառությունից եւ փոխարենը թմրավաճառներին խոստացել Է պաշտպանություն դատախազությունից, իրավապահ մարմիններից եւ ԱՄՆ արտահանձնումից»:
Էռնանդեսն ինքը կտրականապես ժխտում Է որեւԷ կապը թմրավաճառների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ