ԱՄՆ-ում դատարանը մերժել է Թրամփի նախկին զինակցի գործով նոր հետաքննության՝ իշխանությունների պահանջը
Նյու Յորքի օկրուգի վերաքննիչ դատարանը մերժել Է դատախազության վճռափոխության գանգատը՝ Փոլ Մանաֆորտի՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավարի նկատմամբ կրկնական հետաքննություն սկսելու պահանջը: Փետրվարի 8-ին այդ մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ համապատասխան վճիռը կայացվել Է անցյալ շաբաթ: Այսպիսով, վերաքննիչ դատարանը համաձայնվել Է ստորին ատյանի դատարանի վճռին, որն, իր հերթին, բռնել Է Մանաֆորտի փաստաբանների կողմը: Փաստաբանները պնդել են, որ նրան չի կարելի երկու անգամ պատասխանավտության ենթարկել միեւնույն իրավախախտումների համար: 2019 թվականի մարտին դատախազությունը Մանաֆորտին առաջադրել Է ֆինանսական մեքենայություններ մեղադրանքներ. այդ թվում «տարվա ընթացքում բնակարանային հիփոթեքի խարդախ սխեմայի եւ կեղծ փաստաթղթերի ձեւակերպման իրականացման մեջ՝ ապօրինի միլիոնավոր դոլարներ ստանալու նպատակով»:
Նրա փաստաբանները պնդել են, որ մեղադրանքներից որոշները, որոնց մասին խոսվում Է, ավելի վաղ իրենց սպասարկյալին են առաջադրվել ուրիշ դատարաններում, նրա նկատմամբ արդեն կայացվել Է դատավճիռ: Պաշտպաններն ընդգծել են, որ Մանաֆորտին չի կարելի երկու անգամ պատժել միեւնույն խախտումների համար: 2019 թվականի դեկտեմբերին դատարանը համաձայնվել Է փաստաբանների փաստարկներին եւ դադարեցրել քննությունը: Հետագայում դատախազությունը փորձել Է վիճարկել այդ վճիռը: Այն վճռափոխության գանգատ Է տվել, որտեղ պնդել Է, որ մեղադրանքների Էությունը տարբերվում Է այն հանցագործություններից, որոնց համար Մանաֆորտին ավելի վաղ պատժել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ