Ժողովրդավարական բարեփոխումների օրակարգում ԵՄ-ն Հայաստանի հիմնական գործընկերն է. Փաշինյան
Հայաստանը ժողովրդավարությունը որդեգրել է որպես ռազմավարություն և մտադիր է իր հարաբերությունները խորացնել ԵՄ-ի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Պրահայից, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում կայացած «Հայաստանի ժողովրդավարությունն անհանգիստ տարածաշրջանում. Անվտանգության ու կայունության կարիքները» խորագրով քննարկմանը։
«Ժողովրդավարական բարեփոխումների օրակարգում Եվրամիությունը Հայաստանի հիմնական գործընկերն է։ Եվ մենք հույս ունենք ԵՄ-ից ավելի շատ աջակցությում ստանալ բարեփոխումների ճանապարհին», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ Եվրամիությունը ֆինանսական մեծ աջակցություն է նախատեսել Հակաստանի համար, ինչը մեծ ազդեցություն կունենա ինստիտուտների կայացման, տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման գործում։
Վարչապետը, կարևորելով ԵՄ մոնիթորինգային առաքելության ուղարկումը Հայաստան, նկատեց, որ դրանից հետո հասարակության կարծիքը, պատկերացումները ԵՄ-ի նկատմամբ բարելավվել են։
Կարծիքներ