Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ պատգամավորական մանդատը վայր չի դնի

Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ պատգամավորական մանդատը վայր չի դնի

Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը չի թաքցնում, որ իր մանդատը վայր դնելու քննարկում եղել է, սակայն հավելում է, որ ՀՅԴ գերագույն մարմինը կայացրել է որոշում, որ «Հայաստան» խմբակցության բոլոր դաշնակցական պատգամավորները պետք է մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին:

«Դաշնակցության մեջ անհատական, անձնական որոշումներն այլևս չկան, երբ կա Գերագույն մարմնի որոշում: Հետևաբար, ես իմ մանդատը վայր չեմ դնելու: Եթե դնեի, դնելու էինք բոլորս: Եթե որոշել ենք, որ մասնակցում ենք, մասնակցում ենք բոլորս: Ընդդիմությունն այսօր ունի իր օրակարգով արտահերթ նիստ, և ես եկել եմ նիստին մասնակցելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սաղաթելյանը:

Անդրադառնալով դաշինքի ներսում տարաձայնությունների վերաբերյալ հարցին՝ Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը իր հայտարարությունը տարածել է, «Հայաստան» դաշինքն էլ դրան պատասխանել է. «Ես որևէ այլ մեկնաբանություն չունեմ: Ամեն ինչ եղել է հրապարակային»,- ասաց Սաղաթելյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում