Ռուսաստանի Ռյազանի մարզում ուղևորատար ավտոբուս է շրջվել. կա 18 վիրավոր

Ռուսաստանի Ռյազանի մարզում ուղևորատար ավտոբուս է շրջվել. կա 18 վիրավոր

Ռուսաստանի Ռյազանի մարզում ուղևորատար ավտոբուս է շրջվել, որի հետևանքով 18 մարդ է տուժել:

Ինչպես հաղորդում է TASS-ը, պատահարը տեղի է ունեցել М-5 մայրուղու 226-րդ կիլոմետրին:

Ավտոբուսում ավելի քան 50 ուղևոր է եղել:

Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ մահվան դեպքեր չկան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում