Ադրբեջանցի զինվորականների՝ Սոթքի հանք մտնելու լուրը իրականությանը չի համապատասխանում. վարչապետի խոսնակ
Համացանցում լուրեր էին տարածվել, որ ադրբեջանցի զինվորականները Սոթքի հանքում են գտնվում, նշվում էր, որ աշխատակիցներին մեկ ժամ ժամանակ են տվել, որ դուրս գան: Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, լուրը չի համապատասխանում իրականությանը: Նա նշեց, որ սպասում է Գեղարքունիքի մարզպետի պարզաբանմանը: Մարզպետի ու Վարդենիսի քաղաքապետի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց:
Կարծիքներ