ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Իզյում քաղաքը

ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Իզյում քաղաքը

Ռուսական բանակը լիովին գրավել է Իզյում քաղաքը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն առավոտյան ճեպազրույցի ժամանակ։

«Մարտի 24-ի առավոտյան ռուսական բանակի ստորաբաժանումներն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Իզյում քաղաքը», – ասել է Կոնաշենկովը։

Իզյումը Խարկովի մարզի շրջանային կենտրոններից է, ունի շուրջ 50 հազար բնակչություն։

Բացի այդ, Կոնաշենկովը հայտնել է ուկրաինական կողմին պատճառած վնասների մասին։

«Հարվածների արդյունքում Կիևից հարավ գտնվող Դանիլովկա բնակավայրում ոչնչացվել է զենիթահրթիռային համակարգերի 13 արձակման կայան, այդ թվում՝ 9 Էս-300 և չորս Բուկ Էմ-1, հրթիռահրետանային սպառազինության պահեստ Դոնեցկի մարզի Բախմուտ նակավայրում, ինչպես նաև ազգայնականների գումարտակի ժամանակավոր տեղակայման կետը Լիսիչանսկ քաղաքում։ Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան գիշերը խոցել է ուկրաինական 60 ռազմական օբյեկտ», – հայտնել է Կոնաշենկովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում