ՍԴ փոփոխությունների նախագիծը սահմանադրական արդարադատությունը վերականգնելու համար է. Նիկոլայ Բաղդասարյանը` ՍԴ փոփոխությունների նախագծի մասին
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Ազգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Freenews.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ նախագիծը բացասական կողմեր չունի: «Նախագիծը սահմանադրական արդարադատությունը վերականգնելու համար է: Մենք ժամանակին ընդունել ենք Սահմանադրությունը, որտեղ ամրագրել ենք, որ ՍԴ դատավորները չեն կարող պաշտոնավարել առավել քան 12 տարի, մինչդեռ անցումային դրույթներով Հրայր Թովմասյանի մասնակցությամբ սահմանվել է, որ այդ անցումային դրույթներմ ապահովեն, որպեսզի ինքը ցմահ նախագահի»,-նշեց պատգամավորը: Ինչ վերաբերվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, ապա Նիկոլայ Բաղդասարյանն ասում է՝ պատասխանը դրական է: Մանրամասները՝ տեսանյութում
Կարծիքներ