Նիկոլայ Բասկովին Ուկրաինայում կալանավորելու որոշում են կայացրել. Ուկրաինայի գլխավոր դատախազ
Ռուս երգիչ Նիկոլայ Բասկովին Ուկրաինայում կալանավորելու որոշում են կայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։
«Այս օրվանից Ձեր դատավարական կարգավիճակը Ուկրաինայի պետության տարածքում կասկածելի է։ Այսինքն՝ Ուկրաինայի դատախազները կարծում են, որ դուք հանցագործություն եք կատարել, որը պատժվում է ազատազրկմամբ։ Ավելին, ուկրաինական դատարանը, ուսումնասիրելով հետաքննության և դատախազության դիրքորոշումը, եկել է այն եզրակացության, որ հնարավոր է բավարարել Ձեր կալանքի միջնորդությունը։ Գործնական առումով, դա նշանակում է, որ շատ մոտ ապագայում ձեզ կկալանավորեն այն երկրի իրավապահ մարմինները, որոնց սահմանը կհատեք»,-ասվում է գրառման մեջ:
Նկատենք, որ Բասկովը ինսթագրամյան իր էջում գրառում էր արել, որտեղ նշել էր, թե Ռուսաստանը պատերազմներ չի սկսում, այլ դրանք ավարտում է, ինչպես նաև պատերազմն արդարացնող գրառում էր արել:
Կարծիքներ