Սասուն Միքայելյանը «Մարտի 1-ի» գործով արդարացվեց
Վճռաբեկ դատարանը «Մարտի 1-ի» գործով արդարացրեց ԵԿՄ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին, որ դատապարտվել էր զանգվածային անկարգությունների մեղադրանքով։
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը 2021 թվականի օգոստոսին «Սասուն Միքայելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել՝ ճանաչելով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Միքայելյանի ազատության և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի խախտման փաստը:
Նշենք, որ Սասուն Միքայելյանը Մարտի 1-ի դեպքերից հետո դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։
Կարծիքներ