Շարունակում եմ հաղորդակցությունը ԵԱՀԿ ԽՎ գործընկերներիս հետ՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի շուրջ
Շարունակում եմ հաղորդակցությունը ԵԱՀԿ ԽՎ գործընկերներիս հետ՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի շուրջ։ Այսօր նամակ ստացա Ֆրանսիայի Պառլամենտի անդամ, ԵԱՀԿ ԽՎ֊ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Սերեն Մոբորնից։ Վերջինս վերահաստատեց Ֆրանսիայի աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների՝ այդ թվում՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և ազգերի ինքնորոշման վրա։
Հարկ է նշել, որ բազմաթիվ երկրներ իրենց աջակցությունն են հայտնում խաղաղ բանակցություններին և կոչ անում զերծ մնալ սադրիչ և ռազմատենչ հռետորաբանությունից։
Բոլորին էլ հասկանալի է, որ սա գլխավորապես վերաբերում է Ադրբեջանին, քանի որ վերջինս պետական բարձրագույն մակարդակով հանդես է գալիս պատերազմական և ահաբեկչական սպառնալիքներով։
Մենք շարունակում ենք աշխատել մեր միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելու տարածաշրջանում առկա իրավիճակը, իսկ Ադրբեջանի ահաբեկչական վարքագիծը դարձնելու ենք միջազգային ավելի լայն քննարկման առարկա:
Պատգամավոր Հայկ Կոնջորյանի գրառումը
Կարծիքներ