Ինդոնեզիայի ռազմածովային ուժերը փնտրում են սուզանավում եղած 53 մարդու

Ինդոնեզիայի ռազմածովային ուժերը փնտրում են սուզանավում եղած 53 մարդու

Ինդոնեզիայի ռազմածովային ուժերը որոնում են սուզանավում գտնվող 53 մարդու, որոնք այսօր կապի դուրս չեն եկել: Այս մասին «Ռոյթերս» գործակալությանը հայտնել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը:

Գործակալության տվյալներով՝ 1981 թվականին Գերմանիայում արտադրված KRI Nanggala 402 սուզանավը վարժանքներ է անցկացրել Բալի կղզու ափերի ջրերում և դրանց արդյունքների մասին նախանշված ժամկետում չի հայտնել :

Ինդոնեզիայի զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար, օդային մարշալ Հադի Չահյանտոն հաստատել է Բալիի ծովում ուղիղ կրակոցներին մասնակցած դիզելային սուզանավի հետ կապի կորուստը:

«Զորավարժությունների պլանի համաձայն՝ անձնակազմը պետք է տորպեդոյի արձակումներ սկսեր տեղական ժամանակով 16:30-ին (Մոսկվայի ժամանակով 12:30-ին), բայց նավը կապի մեջ չի մտել»,- ասաց Հադին: Նա պարզաբանել է նաև, որ «օրվա առաջին կեսին տեղի է ունեցել զորավարժություններին մասնակցող ստորաբաժանումների մարտական ​​համակարգումը՝ ներառյալ ուսումնական տորպեդոյի հարձակումը»:

Գերագույն գլխավոր հրամանատարը նաև ասել է, որ խնդրանք է ուղարկվել Ավստրալիայի և Սինգապուրի զինված ուժերին՝ նավը գտնելու հարցում օգնություն ստանալու նպատակով:

Դիզելային սուզանավը կառուցվել է 1979-ին Գերմանիայի նավահանգստում, իսկ երկու տարի անց այն Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի կողմից ընդունվել է: Ընդհանուր առմամբ, Հանրապետության ռազմական նավատորմն ունի երկու դիզելային սուզանավ, իսկ 2024 թվականին դրանց թիվը կավելանա 10-ով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում