Ինչ արդյունքներ են գրանցել հայ ըմբիշները. Մ-23 ԵԱ-ի մրցումային 1-ին օր
Սերբիայի Զրենյանին քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը։ Այսօր մրցումային 1-ին օրն է: Հայ ըմբիշները պայքարի մեջ են:
57 կգ քաշային Արման Հարությունյանը վաղը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնի, քանի որ իրեն հաղթած ռուս ըմբիշը եզրափակչում է:
65 կգ քաշային Արման Մուսիկյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:
70 կգ քաշային Դավիթ Մարգարյանը վաղը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, քանի որ իրեն հաղթած ռուս ըմբիշը եզրափակչում է:
79 կգ քաշային Հայկ Պապիկյանի համար Եվրոպայի առաջնությունն ավարտված է:
97 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանի համար Եվրոպայի առաջնությունն ավարտված է:


Կարծիքներ