5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Կուրիլյան կղզիների մոտ

5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Կուրիլյան կղզիների մոտ

Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկի քաղաքից 554 կմ հարավ-արևմուտք՝ մոտ 187 հազար մարդ բնակչությամբ։

Զոհերի և ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություն չի ստացվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում