Լիբանանի առողջապահության նախարարությունը թույլատրել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումը

Լիբանանի առողջապահության նախարարությունը թույլատրել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումը

Լիբանանի առողջապահության նախարարությանն առընթեր գիտական հանձնաժողովը թույլատրել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գիտական հանձնաժողովը, որը կազմավորվել է Առողջապահության նախարար Համեդ Հասանի հրամանով, թույլատրել է պատվաստանյութի գրանցումը և օգտագործումը»,- ասված է հաղորդագրությունում:

Լիբանանի առողջապահության նախարարությունը դիմել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ 200 հազար չափաբաժին պատվաստանյութ ստանալու խնդրանքով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում