Պերմի համալսարանում տեղի ունեցած հրաձգությունից տուժած 15 մարդ դեռևս մնում է բժիշկների հսկողության ներքո

Պերմի համալսարանում տեղի ունեցած հրաձգությունից տուժած 15 մարդ դեռևս մնում է բժիշկների հսկողության ներքո

Պերմի համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք տուժած քաղաքացի վերջին երկու օրվա ընթացքում դուրս է գրվել քաղաքային հիվանդանոցներից, 15 մարդ մնում է բժիշկների հսկողության ներքո: Յոթ հիվանդ բուժվում է Մոսկվայի կլինիկաներում, իսկ ութը՝ Պերմում։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ, հայտնում է տարածաշրջանային առողջապահության նախարարությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ՔԿ-ն հայտնել էր, որ ուսանողը կրակ է բացել Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանում, զոհվել է ութ մարդ, 28-ը ՝ տուժել: Կասկածյալը ձերբակալման ժամանակ դիմադրություն է ցույց տվել իրավապահներին և վիրավորվել։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում