Մոսկվայի ռազմական համալսարանի հանրակացարանում բռնկված հրդեհի պատճառով տարհանվել է 350 զինծառայող

Մոսկվայի ռազմական համալսարանի հանրակացարանում բռնկված հրդեհի պատճառով տարհանվել է 350 զինծառայող

Մոսկվայի ռազմական համալսարանի հանրակացարանում բռնկված հրդեհի պատճառը էլեկտրալարերի կարճ միացումն է եղել, գրում է ТАСС-ը։

Աղբյուրը նաև հայտնում է, որ հրդեհի ժամանակ շենքից տարհանվել է 350 զինծառայող: Հրդեհի հետևանքով բժշկական օգնություն է պահանջվել ՌԴ ԱԻՆ մայրաքաղաքի շրջաններից մեկի վարչության պետին, ինչպես նաև հրշեջի, որը մեջքի շրջանում այրվածք է ստացել և զինծառայողի, որը թունավորվել է հրդեհի ծխից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում