Բունդեսլիգա․ Բորուսիան պարտվեց Հերտային
Բունդեսլիգայի 17-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 2-3 հաշվով պարտվեց Բեռլինի «Հերտային»։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան Իսաակ Բելֆոդիլը և Մարկո Ռիչերը։ Վերջինս դարձավ դուբլի հեղինակ։ «Մեղուների» կազմում գոլի հեղինակ դարձան Յուլիան Բրանդտը և Շտեֆեն Տիգգեսը։
Այս հաղթանակի շնորհիվ «Հերտան» վաստակեց 21 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնական։ «Բորուսիան» 34 միավորով մնաց երկրորդ տեղում։
Կարծիքներ