Եվրոպա լիգայի խաղից հետո Ամստերդամում իսրայելական ֆուտբոլային թիմի երկրպագուները զանգվածային ծեծի են ենթարկվել

Եվրոպա լիգայի խաղից հետո Ամստերդամում իսրայելական ֆուտբոլային թիմի երկրպագուները զանգվածային ծեծի են ենթարկվել

Ամստերդամում իսրայելական ֆուտբոլային թիմի երկրպագուները հարձակման են ենթարկվել

Հարձակվողները, որոնց մի մասն ունեցել է պաղեստինյան դրոշներ և վանկարկել է պրոպաղեստինյան կոչեր, նաև փորձել են ներխուժել այն հյուրանոցները, որտեղ կանգ են առել Իսրայելից ժամանած երկրպագուները:

Ամստերդամի տարբեր հատվածներում տեղի ունեցած հարձակումների ժամանակ տուժել է առնվազն 10 իսրայելցի, երկուսը համարվում են անհետ կորած։ Անկարգություններից հետո ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 57 մարդու:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրահանգել է անհապաղ երկու ինքնաթիռ ուղարկել Նիդերլանդներ՝ երկրպագուներին և տուժածներին տեղափոխելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում