Շվեդիայում երկու մարդ է զոհվել ABBA խմբի պատվին կազմակերպված համերգի ժամանակ

 Շվեդիայում երկու մարդ է զոհվել ABBA խմբի պատվին կազմակերպված համերգի ժամանակ

Մի տղամարդ յոթերորդ հարկից երկու մարդու վրա Է ընկել Շվեդիայի Uppsala Konsert & Kongress համերգասրահի ճեմասրահում: Պատահարի հետեւանքով զոհվել Է երկու մարդ: Այդ մասին հաղորդում Է BBC News-ը:

Միջադեպը տեղի Է ունեցել համերգի սկսվելուց 30 րոպե առաջ: «80 տարեկան տղամարդն ընկել Է յոթերորդ հարկից»,- հաղորդել Է Aftonbladet շվեդական թերթը:

Նա ինքը տեղում զոհվել Է, եւս մեկ մարդ ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում: Նաեւ տուժել Է մի կին: Վերջինիս կյանքին ոչինչ չի սպառնում: Տրիբյուտ-համերգի կազմակերպիչները, որը նվիրված Էր ABBA խմբի լեգենդար երաժիշտներ Բյոռն Ուլվեուսին եւ Բենի Անդերսենին, հաղորդել են տեղի ունեցածի կապակցությամբ համերգի չեղարկման մասին:

Ոստիկանությունում պարզում են, թե դա արդյոք դժբա՞խտ պատահար Էր, թե ինքնասպանության փորձ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում