Վրաստանում ավելի քան 120 դպրոցներ մնացել են առանց առաջին դասարանցիների
Նոր ուսումնական տարում Վրաստանի 126 դպրոցներ առաջին դասարանցիներ չեն ունանա: Այդ մասին հաղորդել Է կրթության նախարարության մամուլի ծառայությունը:
Վրաստանի 110 դպրոցներ նոր ուսումնական տարում կընդունեն միայն մեկական առաջին դասարանցի: Դա, հիմնականում, կապված Է այն բանի հետ, որ երկրի բարձրլեռնային տարածաշրջաններում քիչ երեխաներ են սովորում:
Կան գյուղեր, որտեղ դպրոցում ընդամենը մեկ կամ մի քանի աշակերտներ են: Առաջին դասարանցիների համընդհանուր առցանց գրանցումը (երրորդ փուլ) Վրաստանում սկսվել Է մայիսի 13-ին եւ ավարտվել՝ հունիսի 5-ին: Ծնողները պետք Է հարկավոր փաստաթղթերը դպրոցներին ներկայացնեն հունիսի 8-ից մինչեւ 22-ը, հակառակ դեպքում գրանցումն ավտոմատ կերպով կչեղարկվի: Գրանցման չորրորդ փուլը կսկսվի հունիսի 24-ին եւ կտեւի մինչեւ հուլիսի 10-ը ներառյալ: Այդ փուլը վերաբերում Է այն դպրոցներին, որտեղ ազատ տեղեր կլինեն:
Այդ ժամանակաշրջանում գրանցվել կկարողանան այն երեխաները, որոնք չեն կարողացել դա անել նախորդ փուլերի ժամանակ: Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ծնողները կկարողանան հայտերն ուղարկել փաստաթղթերի հետ միասին՝ Էլեկտրոնային ձեւաչափով կամ Էլ դրանք տանել դպրոցի վարչակազմ: Դպրոցը երկու օրվա ընթացքում կհաստատի հայտի եւ փաստաթղթերի ստացումը: Տարեկան Վրաստանի պետական դպրոցներում մոտավորապես 60 հազար ազատ տեղ Է լինում, հաղորդել Է Sputnik-ը:
Կարծիքներ