Ֆրանսիան փորձարկել է արդիականացված հրթիռ, որը կարող է միջուկային զենք կրել
Ֆրանսիան փորձարկել է արդիականացված հրթիռ, որը կարող է միջուկային զենք կրել։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Agence France-Presse-ը։
Այս տեսակի հրթիռը շահագործման է հանձնվել 2009 թվականին, և, ըստ նախարարության հայտարարության, ընթացիկ փորձարկումներից հետո կսկսվի դրա արդիականացված տարբերակի զանգվածային արտադրությունը։ Թարմացված տարբերակը պետք է գործարկվի 2035 թվականին, ասվում է AFP-ի տարածած նյութում։
Կարծիքներ