Չեխիայի նախագահ Զեմանը նշանակել Է լիբերալ Պետր Ֆիալայի կազմած կառավարությունը

Չեխիայի նախագահ Զեմանը նշանակել Է լիբերալ Պետր Ֆիալայի կազմած կառավարությունը

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը դեկտեմբերի 17-ին նշանակել Է երկրի կառավարությունը, որը կազմել Է վարչապետ Պետր Ֆիալան՝ վերջերս Չեխիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթած «Միասին» կուսակցական կոալիցիայի առաջնորդը եւ աջ լիբերալ Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության նախագահը:

Պետության ղեկավարի քաղաքամերձ նստավայրում կայացած հանդիսավոր արարողության ուղիղ հեռարձակումը վարել են տեղական հեռուստաալիքները: «Հանրապետության նախագահը նշանակեց Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի կառավարությունը»,- ասել Է արարողությունը վարող՝ նախագահի վարչակազմի ղեկավար Վլադիսլավ Մինարժը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում