ՌԴ մշտական ներկայացուցչին հրավիրել են ԵՄ դիվանագետների հետ հանդիպման՝ Ռուսաստանի պատժամիջոցների հետ կապված
Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովին կանչել են կազմակերպության գրասենյակ՝ եվրոպացի պաշտոնյաների նկատմամբ Ռուսաստանի պատժամիջոցների հետ կապված, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նախօրեին ՌԴ ԱԳՆ հրապարակել էր ութ եվրոպացիների անունները, որոնց արգելվում է մուտք գործել Ռուսաստան: Ցուցակում ընդգրկված են նաև Եվրախորհրդարանի նախագահ Դևիդ Մարիա Սասոլին, Եվրոպական արժեքների և թափանցիկության հանձնաժողովի փոխնախագահ Վերա Յուրովան և ԵԽԽՎ-ում ֆրանսիական պատվիրակության անդամ Ժակ Մերը:
Կրեմլը հայտնել է, որ Մոսկվան այս որոշումը կայացրել է ի պատասխան վեց ռուսաստանցիների նկատմամբ կիրառվող սահմանափակումների: Եվրամիությունը մարտի 2-ին առաջին անգամ պատժամիջոցներ կիրառեց Ալեքսեյ Նավալնու ձերբակալության պատճառով՝ դա համարելով մարդու իրավունքների ոտնահարում:
ԵՄ սև ցուցակում ընդգրկված են Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, Ռոսգվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը, գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը և Դաշնային քրեակատարողական ծառայության ղեկավար Ալեքսանդր Կալաշնիկովը:
Կարծիքներ