Բելգիայում 1 եվրոյով եկեղեցի է վաճառվել․ այն կվերածվի հիփ-հոփի, բրեյք դանսի և կրկեսային արվեստի դասընթացների կենտրոն
Բելգիայի Անդերլեխտ քաղաքում կաթոլիկ եկեղեցին վաճառվել է 1 եվրոյով: Պատճառը այցելուների բացակայությունն է: Այս մասին գրում է EADaily լրատվականը:
Սուրբ Ֆրանցիշեկ Քսավերի Տաճարը ցանկանում են վերածել մշակութային կենտրոնի, որտեղ անցկացվելու են հիփ-հոփ, բրեյք դանս և կրկեսային արվեստի դասընթացներ:
«Սա այն իրողությունն է, որին մենք բախվում ենք Բելգիայում, հատկապես շատ եկեղեցիներ ունեցող տարածքներում, որտեղ բնակչության մեծ մասն այժմ մուսուլման է»,-ասել է Բելգիայի եպիսկոպոսների մամուլի քարտուղար Թոմի Շոլտեսը:
Աղոթքի արարողությունները Սբ Ֆրանցիշեկ Քսավերի տաճարում կատարվել է 100 տարվա ընթացքում: Տաճարի դուռը փակ է արդեն 6 տարի:
«Ես 35 տարի ապրում եմ այստեղ և հիշում եմ այս եկեղեցին լի մարդկանցով, չնայած դա շատ վաղուց էր: Ցավալի է հիմա այն տեսնել այսպիսին»,- մեջբերում է տեղական հեռուստաընկերությունը Անդերլեխտի իրավապահ մարմինների Հենրի անունով աշխատակցին:
Անդերլեխտում բնակիչների 40 տոկոսը մուսուլման է: Միայն Բելգիայում 2019 թվականին 40 տաճար է պղծվել և վերածվել հյուրանոցների, ռեստորանների կամ մշակութային կենտրոնների:
Կարծիքներ