Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև

Երևանում ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Ապրիլի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ին, 17-ի գիշերը` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ:
Ապրիլի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ապրիլի 13-15-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8մ/վ: Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Կարծիքներ