Իսպանիայի խորհրդարանը հավանություն Է տվել կանեփի գործածության կանոնավորմանը բուժական նպատակներով

Իսպանիայի խորհրդարանը հավանություն Է տվել կանեփի գործածության կանոնավորմանը բուժական նպատակներով

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի (խորհրդարանի ստորին պալատի) ենթահանձնաժողովը հունիսի 21-ին հավանություն Է տվել այն հաշվետվությանը, որը նպատակաուղղված Է բուժական նպատակներով կանեփի գործածության կարգավորմանը: Այդ մասին հաղորդել Է La Vanguardia թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տեղեկատվությամբ՝ նախաձեռնության դեմ են քվեարկել պահպանողական Ժողովրդական կուսակցության եւ «Վոքս» ծայրահեղ աջ քաղաքական ուժի ներկայացուցիչները: Ըստ որում առաջարկությունը դեռ պետք Է հավանություն ստանա թագավորության առողջապահության հանձնաժողովում:

Նախաձեռնությունը նախատեսում Է բժշկական մարիխուանայի վաճառք դեղատներում: Ինչպես հայտնում Է EFE գործակալությունը, առաջարկությունը նաեւ թույլ Է տալիս բժշկի նշանակմամբ կանեփ գործածել ուռուցքաբանական հիվանդությունների հարուցած ցավերի եւ Էնդոմետրիոզի դեպքում: Անցյալ տարի Պատգամավորների կոնգրեսը հրաժարվել Էր քննարկել այն օրինագիծը, որը կանոնավորում Է մարիխուանայի գործածումը երկրում:

Նախաձեռնությունը նախատեսում Էր չափահասների կողմից դրա գործածության թույլտվություն այն սահմանափակումերով հասարակական վայրերում՝ համանման սահմանափակումներին, որոնք գործում են ծխախոտի արտադրանքի նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում