Հայտնաբերվել է Իրկուտսկի մերձակայքում կործանված Ան-12 ինքնաթիռի երկրորդ ինքնագրիչը

Հայտնաբերվել է Իրկուտսկի մերձակայքում կործանված Ան-12 ինքնաթիռի երկրորդ ինքնագրիչը

Գտնվել Է նոյեմբերի 3-ին Իրկուտսկի մարզում աղետի ենթարկված Ան-12 ինքնաթիռի հարաչափական ինքնագիչը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Արեւելյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունում:

«Գտնվել են երկու ինքնագրիչները՝ խոսակցայինը եւ հարաչափականը: Խոսակցայինն առգրավված Է: Հարաչափականը գտնվում Է ինքնաթիռի պոչամասում, ենթակա Է առգրավման»,- հայտնել Է գործակալության զրուցակիցը: Նա հավելել Է, որ վայրում աշխատում են ՌԴ-ի Քննչական կոմիտեի աշխատակիցները:

«Գրոդնո» ավիաընկերության Ան-12 ինքնաթիռը, որը Յակուտսկից Իրկուտսկ Էր թռչում մթերքների բեռով, ռադարներից անհետացել Է Երեւանի ժամանակով 15:45-ին: Ավելի ուշ ինքնաթիռը գտել են Իրկուտսկից յոթ կիլոմետր հեռավորության վրա՝ Պիվովարիխա բնակավայրի շրջանում: Ինքնաթիռում եղել Է ինը մարդ, նրանք բոլորը զոհվել են: Կործանման վարկածների թվում հետաքննությունը քննության Է առնում օդանավավարման սխալը, եղանակային պայմանները, ինչպես նաեւ օդանավի տեխնիկական անսարքությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում