Սերգեյ Փարաջանովի անվան փողոց Է բացվել Թբիլիսիում

Սերգեյ Փարաջանովի անվան փողոց Է բացվել Թբիլիսիում

Կուլտային ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անվան փողոց Է բացվել Վրաստանի մայրաքաղաքի Մտածմինդայի շրջանում՝ Թբիլիսիի Սակրեբուլոյի աննունների եւ խորհրդանշանների հանձնաժողովի նախաձեռնությամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Առաջին ալիքը: Սերգեյ Փարաջանովի անունով Է կոչվել Կոտե Մեսխիի ոլորանը: Փողոցի բացմանը ներկա են գտնվել Քաղխորհրդի անդամներ, մշակույթի, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Սերգեյ Փարաջանովի գործընկերներն ու բարեկամները: «Ես ուրախ եմ, որ Մտածմինդայի շրջանի փողոցներից մեկը, որտեղ ապրել Է ականավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, կոչվել Է նրա անունով:

Կարեւոր Է, որպեսզի յուրաքանչյուր թբիլիսցի, մեր երիտասարդությունը, ապագա սերունդը հիշի հանճարեղ նկարչին, որը մեծացել Է մեր մայրաքաղաքում»,-ասել Է Թբիլիսիի Սակրեբուլոյի ներկայացուցիչը՝ Մտածմինդայի շրջանից պատգամավոր Զուրաբ Աբաշիձեն: Նա ընդգծել Է, որ Թբիլիսիի քաղաքային խորհուրդը եւ քաղաքապետարանը ամեն բան կանեն, որպեսզի հավերժացվի Փարաջանովի անունը, եւ ռեժիսորի անունով փողոց բացելու փաստը դրա ակնառու օրինակն Է: Սերգեյ Փարաջանովը 20-րդ դարի նշանավոր կինոռեժիսորներից մեկն Է: Նրա «Աշուղ Ղարիբ», «Նռան գույնը» եւ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմերը դարձել են կուլտային: Փարաջանովը հսկայական ազդեցություն Է թողել ժամանակակից բազմաթիվ նկարիչների, կինոռեժիսորների եւ լուսանկարիչների վրա, հաղորդել Է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում