Առաջին նախագահն եք, որ եկել եք, ինչպես և Փաշինյանը՝ որպես վարչապետ. նախագահն այցելել է Ճակատեն և Ներքին Հանդ

Սյունիքի մարզ այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ճակատեն և Ներքին Հանդ համայնքներ։
Անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է բնակիչների հետ, հետաքրքրվել գյուղերի վիճակով, ծանոթացել առկա խնդիրներին և պատասխանել բարձրացված հարցերին։
Նախագահը հետաքրքրվել է նաև վերջին շրջանում սահմանամերձ համայնքներում կառավարության կողմից իրականացվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերի կատարման ընթացքի մասին։
Կարծիքներ