Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել շինարարական հրապարակները նորովի կահավորելու որոշումը. Տիգրան Ավինյան

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել շինարարական հրապարակները նորովի կահավորելու որոշումը. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «ֆեյսբուքի» իր էջով տեղեկացրել է, որ որ ուժի մեջ են մտել շինարարական հրապարակների կահավորման նոր որոշումը։

«Սիրելի երևանցիներ, սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել շինարարական հրապարակները նորովի կահավորելու որոշումը. այսուհետ շինարարական կազմակերպությունները պարտավոր են կառուցապատումն իրականացնել բացառապես այդ նորմերով:

Անցնող երկու ամիսների ընթացքում շինարարական հրապարակների կահավորման պայմանները խախտելու դեպքերով կազմվել է ընդհանուր թվով 254 արձանագրություն:  
Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում նախևառաջ երևանցու շահն է, քաղաքը նրանց համար մաքուր և բարեկարգ դարձնելը:
 
Անելու ենք ամեն ինչ, որ Երևանը դառնա մարդկանց համար քաղաք, և այդ ճանապարհին մեզ ոչինչ չի կանգնեցնելու»,- այս մասին ասվում է քաղաքապետի գրառման մեջ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում