Վաղը չէ մյուս օրը կլսեք՝ ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը ինչ կասի. Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության ցույցերի մասին
«Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխանը Սաղաթելյան ինչ է ասելու այդ մասին»:
Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասել է Սերժ Սարգսյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք համաժողովրդական շարժումը կունենա՞ այն ցանկալի արդյունքները, որին ձգտում են։
«Ցանկալի արդյունքնե՞ր: Իհարկե, լինելու են ցանկալի արդյունքներ։ Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխանը Սաղաթելյան ինչ է ասելու այդ մասին»,-նշել է Սերժ Սարգսյանը։
Մինչ այդ՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին այն մասին, թե ի՞նչ կարծիք ունի, երբ Ադրբեջանի նախագահը Հայաստանում տեղի ունեցող գործընթացները որակում է որպես լարվածություն, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ որ այլևս երբեք «Ալիևին չի մեկնաբանելու, նա իր համար գոյություն չունի»:
Կարծիքներ