Իսրայելը թույլ է տվել PCR թեստի փոխարեն հակամարմինների թեստ հանձել երկիր մուտք գործելու համար
Իսրայելի կառավարության կորոնավիրուսային հանձնաժողովը թույլ է տվել Իսրայել մուտք գործող քաղաքացիներին թռիչքից 24 ժամ առաջ հակամարմինների թեստ անցկացնել՝ մեկնելուց 72 ժամ առաջ PCR թեստի փոխարեն: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել են վարչապետի գրասենյակից։
«Կորոնավիրուսի դեմ պայքարի նախարարների հանձնաժողովը հեռախոսային քվեարկությամբ հաստատել է Առողջապահության նախարարության մասնագետների առաջարկությունը՝ թարմացնել արտերկրից Իսրայել մուտք գործելու կանոնները և թույլ տալ Իսրայել մուտք գործողներին մեկնելուց 24 ժամ առաջ անտիգենի թեստ հանձնել՝ որպես այլընտրանք»,- ասված է հաղորդագրությունում։
Իսրայելի պետական ռադիոն նշում է, որ վավերացված լաբորատորիայում Իսրայել թռչելուց առաջ պետք է հակամարմինների թեստ անել: Հրեական պետություն ժամանելուն պես պետք է, ինչպես նախկինում, PCR թեստ անցկացնել Բեն Գուրիոն օդանավակայանում, նշում է ռադիոկայանը:
Կարծիքներ