ԱՄՆ-ում որոշել են դադարեցնել հիդրոքսիքլորոքինի փորձարկումները COVID-19-ի դեմ պայքարի համար
ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտները որոշել են չշարունակել մալարիայի դեմ հիդրոքսիքլորոքինի փորձարկումները որպես COVID-19-ի դեմ պայքարի դեղամիջոց: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը:
Փաստաթղթի համաձայն՝ տվյալ դեղամիջոցի կլինիկական փորձարկումները կասեցվել են նոր տիպի կորոնավիրուսով մեծահասակների բուժման ժամանակ դրա անվտանգությունն ու արդյունավետությունը գնահատելու նպատակով:
Ինչպես նշում է գերատեսչությունը, հիդրոքսիքլորոքինը չի վնասում օրգանիզմը, սակայն դրա հետ մեկտեղ «շատ քիչ է հավանական, որ այն բերում է օգուտ COVID-19-ով հոսպիտալացած պացիենտին»:
Կարծիքներ