Թուրքիայում հայազգի աշխարհահռչակ լուսանկարչի 93-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել
Ստամբուլում հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի ծննդյան 93-ամյակի կապակցությամբ ցուցահանդես է բացվել։ Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը։
Ցուցահանդեսը բացվել է Ստամբուլի հայտնի «Գալաթա» աշտարակում։
Օգոստոսի 16-ին բացված ցուցահանդեսում ներկայացված է Գյուլերի 75 ստամբուլյան լուսանկար։ Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև հոկտեմբերի վերջ, այն տեղակայված է աշտարակի երրորդ հարկում։
Կարծիքներ