Աշակերտները դասի փոխարեն, դատարանի դիմաց աջակցում են Ծառուկյանին. լուսանկարներ
Երևանի, և մարզերի դպրոցներից ու քոլեջներից մի շարք աշակերտներ, բաց թողնելով այսօրվա դասապրոցեսը, այս պահին դատարանի դիմաց են և իրենց աջակցությունն են հայտնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Freenews-ը փորձեց խոսել նրանցից մի քանիսի հետ հասկանալու համար, թե ինչու այս ժամին ուսումնական հաստատություններում չեն: Նրանցից մեկը նշեց՝ ոտքը սալջարդ է եղել, չի գնացել քոլեջ և որոշել է գալ դատարան ի աջակցություն Ծառուկյանի, մյուսը չցանկացավ խոսել աասելով՝ «Ես չեմ կարա կամերայի առաջ խոսամ, համ էլ կարողա ավել բան ասեմ իմ վրա խոսան»:
Կարծիքներ