Տեսնում ենք՝ ինչպես են արևմտյան ԶԼՄ-ները պաշտոնական Երևանից պոկում սադրիչ հարցերի պատասխաններ. Զախարովա
Մենք տեսնում ենք՝ ինչպես են արևմտյան ԶԼՄ-ները պաշտոնական Երևանի ներկայացուցիչներից պոկում սադրիչ հարցերի պատասխաններ: Մենք տեսնում ենք, որ այդ հարցերն ուղղված են Մոսկվայի և Երևանի միջև բազմաշերտ կապերի վնասմանը:
Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում ՀԱԿՊ-ի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին:
«Ցավոք, ներկայիս հայաստանյան իրականությունում նման սադրանքներն աշխատում են: Գիտեք՝ մեզ էլ են հաճախ սադրիչ հարցեր տալիս, բայց մենք նախընտրում ենք պատասխանել, որ Հայաստանի հետ հարաբերություններում առկա հարցերը նախընտրում ենք լուծել երկկողմ խողովակներով: Մենք սադրանքի բացիլի զարգացման համար պարարտ հող չենք ստեղծում»,- ասել է Զախարովան:
Ըստ Զախարովայի, լThe Wall Street Journal-ի լրագրողի հարցազրույցում փորձել է արվել նվազեցնել ՌԴ-ի հետ Հայաստան կապի, Հայաստանի անվտանգության ապահովման գործում ռուս զինծառայողների դերակատարության նշանակությունը:
Կարծիքներ