Մարտակերտի նախկին քաղաքապետի խափանման միջոցը փոխվել է
Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ համայնքի նախկին ղեկավար Միշա Գյուրջյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով:
Տեղեկությունը հայտնել է Գյուրջյանի պաշտպանը
Հիշեցնենք` Մարտակերտի քաղաքապետը ձերբակալվել էր մայիսին։
Նա մեղադրվում է խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար։
Ըստ Քննչական կոմիտեի` նա խմբի հետ փաստաթուղթ է կեղծել և կատարել խոշոր չափերով գույքի հափշտակություն` 1 միլիոն 935 հազար դրամ արժողությամբ «CHEVROLET LACETTI-1.4»։
Գյուրջյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախություն) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։
Կարծիքներ