ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է Էդմոն Մարուքյանի առաջարկը. Գագիկ Ծառուկյանը կմնա կալանքի տակ
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնում է.
«Քիչ առաջ ստացա ՀՀ գլխավոր դատախազության պատասխանն առ այն, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընտրված կալանվարումը՝ որպես խափանման միջոց, չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու վերաբերյալ առաջարկս մերժվել է:
Հիշեցնեմ, որ առաջարկն իմ կողմից գլխավոր դատախազին էր ուղարկվել սեպտեմբերի 28-ին՝ ելնելով երկրում իրավիճակի կտրուկ փոփոխությունից։
Առաջարկի հիմնավորումներին կարող եք ծանոթանալ այստեղ»:
Կարծիքներ