Որ ամոթ ունենայիք, ժողովուրդը ստիպված չէր լինի ձեզ շպակլիով քերել աթոռներից. Արուսյակ Ջուլհակյան
Գիտե՞ք, սեփական անձը գժի տեղ դնելն էլ է արվեստ: Կարելի է մտածել նրանց գյուղից էստեղ մարդ չկա, ու ոչ ոք չի հիշում 2013-ի դեկտեմբերի էն ամոթալի օրը, երբ մի բուռ քաղաքացիներով -20 աստիճանին Ազգային ժողովի դիմաց կանգնած սառցակալում էինք, պահանջում չվավերացնել գազային այդ խայտառակ պայմանագիրը, երբ լրագրողներն էին ստիպված լինում ԱԺ նիստերի դահլիճում պաստառներով ակցիա անել, պաշտպանել մեր երկրի ինքնիշխանությունը: Բոլորն են հիշում, ու շատ լավ: Բայց դե որ էդքան ամոթ ունենայիք ու սեփական ճակատագրական սխալներն ընդունելու ունակություն, ժողովուրդը ստիպված չէր լինի ձեզ շպակլիով քերել աթոռներից 2018-ին:
Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ֆեյսբուքյան գրառումը
Կարծիքներ