ԵՄ-ն և ԱՄՆ-ն կմեծացնեն էներգետիկ անվտանգությունը․ Բորել

ԵՄ-ն և ԱՄՆ-ն կմեծացնեն էներգետիկ անվտանգությունը․ Բորել

Այսօր՝ փետրվարի 7-ին, Վաշինգտոնում կայանալիք ԵՄ-ԱՄՆ էներգետիկ խորհրդի ժամանակ միջոցառման մասնակիցները կքննարկեն տրանսատլանտյան էներգետիկ անվտանգության ամրապնդման, Ուկրաինայի էներգետիկ ճկունությունը բարձրացնելու և էներգիան որպես աշխարհաքաղաքական զենք օգտագործելու կանխարգելման ուղիները։ Այս մասին հաղորդվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի բլոգում։

«Մենք մերժում ենք էներգիայի մատակարարումները որպես զենք և որպես աշխարհաքաղաքական ազդեցության լծակ օգտագործելու փորձերը: Էներգետիկ անվտանգության վերաբերյալ ԵՄ-ԱՄՆ վերջին համատեղ հայտարարությունը տրանսատլանտյան էներգետիկ անվտանգության օրակարգի կենտրոնում է դրել գների ապագա ցնցումների հանդեպ դիմակայությունը և աշխարհաքաղաքական լարվածության դեմ երաշխիքները», – ասել է Բորելը:

Նա հավելել է, որ եվրոպացի և ամերիկացի գործընկերները մտադիր են ապահովել ոչ միայն ԵՄ երկրների, այլև նրանց հարևանների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Արևմտյան Բալկանների էներգետիկ անվտանգությունը։

Այժմ, ինչպես ընդգծել է Բորելը, կարճաժամկետ հեռանկարում ամենասուր խնդիրը գազի մատակարարման անվտանգությունն է։ Դիվանագետը նշել է, որ այսօր ԱՄՆ-ն արդեն ԵՄ շուկա հեղուկացված բնական գազի խոշորագույն մատակարարն է, և այդ համագործակցությունն ակտիվորեն զարգանում է։ Եվրամիությունը գազի մատակարարումների ավելացման շուրջ բանակցություններ է վարում նաև Նորվեգիայի, Կատարի, Ադրբեջանի, Ալժիրի և այլ երկրների հետ՝ մատակարարումները մեծացնելու նպատակով։

Միևնույն ժամանակ, ԵՄ-ն նաև աշխատում է մեծացնելու սեփական կարողությունները նման էներգետիկ ռեսուրսի ընդունման և արդյունավետ օգտագործման հարցում։

«Մինչ մենք ուղիներ ենք փնտրում ԵՄ-ի սեփական էներգետիկ և կլիմայական նպատակներին հասնելու համար, մենք պետք է նույնը անենք Ուկրաինայի համար: Էներգետիկ անվտանգության առումով Ուկրաինան այսօր արդեն ավելի լավ է պատրաստ ցանկացած հակամարտության»,- ասել է դիվանագետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում