31-ամյա գյումրեցի կնոջ տան խուզարկությամբ ատրճանակ ու թմրանյութ են հայտնաբերվել
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 18-ին օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Գյումրիի բնակիչ 31-ամյա մի կին տանն ու մեքենայի մեջ ապօրինի զենք ու թմրանյութ է պահում:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Տեղեկությունը ճշտելուց հետո նախաձեռնվել է քրեական վարույթ: Հոկտեմբերի 19-ին, դատարանի որոշմամբ, կնոջ տանը կատարվել է խուզարկություն: Հայտնաբերվել են ատրճանակի նմանվող առարկա, նաև դեղնականաչավուն և սպիտակ փոշենման զանգվածներ:
Ըստ կնոջ՝ այդ զանգվածները մարիխուանա ու կրիստալ են:
Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Կարծիքներ