Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Զախարովայի՝ հայ-ռուսական հարաբերություններին առնչվող մեկնաբանություններին

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Զախարովայի՝ հայ-ռուսական հարաբերություններին առնչվող մեկնաբանություններին

ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի՝ հայ-ռուսական հարաբերություններին առնչվող մեկնաբանություններին։

Մնացականյանը գրել է․

«Վերջերս Զախարովայի երկար մեկնաբանությանը դավադրության մասին՝ եղբայրական Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները խաթարելու նպատակով, բացակայում է մեկ պարզ նախադասություն, փաստի մեկ պարզ հավաստում. Հայաստանի ինքնիշխան տարածքը գրավվել է Ադրբեջանի կողմից: Եթե բանը հասնում է դրան, ապա եղբայրական են Թուրքիան և Ադրբեջանը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում