Տաջիկական կողմն անտեսում է սահմանին հրադադարի պահանջները. Ղրղզստանի սահմանային ծառայություն
Ղրղզստանի սահմանային ծառայությունը հայտարարել է, որ տաջիկական կողմն անտեսում է սահմանին հրադադարի պահանջները, գրում է ՏԱՍՍ-ը:
Ծառայությունը հայտնել է նաև, որ Տաջիկստանի զինված ուժերը Ղրղզստանի էլեկտրահաղորդման գծերի և սահմանային կետերի ուղղությամբ կրակ է արձակում:
Ղրղզական կողմն ընդգծել է, որ Տաջիկստանը սահմանային կոնֆլիկտում օգտագործում է Զինված ուժերը, ինչը հակասում է համաձայնություններին:
Ղրղզա-տաջիկական սահմանին իրավիճակը սրվել է, տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Այս մասին հայտնում են Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունից։
Բատկենի շրջանի սահմանի այն հատվածում, որտեղ իրավիճակը սրվել է, տեղակայված սահմանապահ ստորաբաժանումները անցել են ուժեղացված հերթապահության։
Ինչպես Բիշքեկի ժամանակով 19:35-ին հայտնել է Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեն, իրավիճակը սրվել է Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ստորաբաժանումների վրա տաջիկական կողմից զենքի կիրառման և կրակի պատճառով: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահ զորքերի ստորաբաժանումների միջև հիմնական փոխհրաձգությունները նշվել են Տորտ-Կոչոյի և Չիր-Դոբոյի շրջաններում։ Տաջիկական կողմը օգտագործում է ականանետեր և նռնականետեր։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել Տաջիկստանին և Ղրղզստանին անհապաղ դադարեցնել կրակը երկրների միջև սահմանին։ Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Տաջիկստանին և Ղրղզստանին կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար:
Կարծիքներ