ԵԽԽՎ-ում այսօր կքննարկվի Հայաստանի վերաբերյալ բանաձևի նախագիծը

ԵԽԽՎ-ում այսօր կքննարկվի Հայաստանի վերաբերյալ բանաձևի նախագիծը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր կքննարկի «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» խորագրով բանաձևի նախագիծը: Փաստաթղթի հեղինակներն են Ֆինլանդիան ներկայացնող Կիմմո Կիլյունենը և Շվեդիան ներկայացնող Բորիանա Աբերգը:

Պատգամավորները նախագծին կից զեկույցում անդրադարձել են 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումներին՝ ողջունելով թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած ժողովրդավարական առաջընթացը:

Նշվում է, որ Հայաստանում 2018-ի դեկտեմբերին և 2021-ի հունիսին կայացած համապետական ընտրությունները եղել են ժողովրդավարական, և դրանց ընթացքում չեն գրանցվել նախորդ ընտրություններում արձանագրված ընտրախախտումները:

Զեկույցում բարձր է գնահատվում նաև դատական և ընտրական ոլորտի բարեփոխումները և առանձնացվում են մի շարք առաջարկներ՝ արդյունքների ամրապնդման համար: Անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

ԵԽԽՎ-ն փաստաթղթում կոչ է անում հասնել հակամարտության արդար և կայուն հանգուցալուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Նաև բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու կոչ է հնչում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում